Logo

Ջեյմս Բոնդի ռեժիսոր Սեմ Մենդեսը կնկարահանի չորս ֆիլմ The Beatles-ի մասին

18:22 / 21.02.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null
«American Beauty» և «007. Spectre» ֆիլմերի ռեժիսոր Սեմ Մենդեսը կնկարահանի չորս կենսագրական ֆիլմ The Beatles խմբի մասին, հայտնում է Deadline-ը։
Փոլ Մաքքարթնիի, Ռինգո Սթարի, ինչպես նաև Ջոն Լենոնի և Ջորջ Հարիսոնի ընտանիքներն արդեն համաձայնություն են տվել նկարահանել ֆիլմերը։ 
Sony Pictures-ը կտարածի ֆիլմերը, իսկ նախագծի առաջին մասի պրեմիերան կկայանա 2027 թվականին, հայտնում է Deadline-ը։ 
Ֆիլմերը նախատեսվում է կինոէկրաններ դուրս բերել 2027 թվականին։ 
fastnews-ads-banner