Logo

Ջեսիկա Ալբան բաժանվել է ամուսնուց՝ Քեշ Ուորենից

18:29 / 09.01.2025Լուրեր
null

Մոտ 17 տարվա ամուսնությունից հետո Ջեսիկա Ալբան և Քեշ Ուորենը բաժանվել են։ Ըստ «TMZ»-ի՝ 43-ամյա դերասանուհուն վերջին զբոսանքների ժամանակ տեսել են առանց ամուսնական մատանու։

Դեռ 2024 թվականի ապրիլին «BDA Baby» փոդքաստում Ալբան Քեթրին Շվարցենեգեր Պրատի հետ խոսել էր իր և Ուորենի հարաբերությունների մասին։ «Ամեն ինչ վարդագույն է 2․5 տարի, բայց դրանից հետո դուք դառնում եք սենյակակիցներ», - պատմել էր դերասանուհին։

Ալբան 45-ամյա Ուորենի հետ ծանոթացել է 2005 թվականի «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմի նկարահանման հրապարակում: Զույգն ամուսնացել է 2008 թվականի մայիսին: Դրանից 1 ամիս առաջ նրանց ընտանիքում ծնվեց ավագ դուստրը՝ Հոնորը: Բացի 16-ամյա Հոնորից՝ նրանք ունեն ևս 2 երեխա՝ Հեյվենն ու Հեյսը:

fastnews-ads-banner