Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը վավերագրական ֆիլմ կթողարկի «This Is Me... Now» ալբոմում իր աշխատանքի մասին, հայտնում է Rolling Stone-ը: Ֆիլմը կներկայացնի «Amazon MGM Studios»-ը։ Այն կկոչվի «The Greatest Love Story Never Told» և կթողարկվի փետրվարի 27-ին։ Ֆիլմը կպատմի այն մասին, թե ինչպես է երգչուհին «փորձում իրականացնել իր ամենահամարձակ նախագիծը. նոր ալբոմի և ֆիլմի անկախ արտադրություն, որն ուսումնասիրում է իր 20-ամյա ճանապարհորդությունը դեպի ինքնասիրություն», հայտնում է NSN-ը :
Վավերագրական ֆիլմը դիտողների համար հարցազրույցներ են պատրաստվել Լոպեսի շրջապատի հետ. ներառյալ պրոդյուսերները և աշխատակիցները: Բացի այդ, նրանք խոստանում են ցույց տալ «անկեղծ ընտանեկան պահեր»։


