Vnews Culture-ն արդեն պատմել է Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի ամուսնական խնդիրների մասին: Օրերս Մեքսիկայում կյացել է Լոպեսի նոր՝ «Ատլաս» ֆիլմի պրեմիերան: Մամուլի ասուլիսում լրագրողը երգչուհուն հարցրել է նրա և Աֆլեքի հարաբերությունների մասին: Ի պատասխան Ջեյ Լոն ասել է. «Դուք ավելի լավ կիմանաք»: Նա շրջանցել է թեման և արագ անցել այլ հարցի: TMZ-ը գրում է, որ Լոպեսը ֆիլմի գովազդային արշավի շրջանակում արգելել է իրեն ամուսնու մասին հարցեր տալ։ Հայտնի չէ՝ տվյալ լրագրողը տեղյակ չի եղել, թե դիտավորյալ է այդ հարցը տվել: Աֆլեքը Լոպեսին չի ուղեկցել «Ատլաս» ֆիլմի պրեմիերային: