Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է նոր գիտաֆանտաստիկ մարտաֆիլմում՝ «Ատլաս»: Ֆիլմի թիզերը մարտի 13-ին հրապարակել է Netflix հոսքային հարթակը YouTube-ի իր ալիքում։
Դերասանուհին ֆիլմում խաղացել է գլխավոր դերը։ Ֆիլմը պատմում է Ատլաս անունով խիզախ կնոջ մասին, որը պետք է պայքարի մարդկությանը ոչնչացնել ձգտող արհեստական ինտելեկտի դեմ։
Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են նաև Սիմու Լյուն, որը նախկինում նկարահանվել է «Շան-Չին և տասը օղակների լեգենդը» ֆիլմում, և Լանա Պարիլան, որը հայտնի է «Մի անգամ» ֆիլմով։ Ֆիլմի ռեժիսորը Բրեդ Փեյթոնն է, գրում է NSN-ը ։
Ֆիլմի թողարկումը սթրիմինգ հարթակում նախատեսված է մայիսի 24-ին, հայտնում է 360 հեռուստաալիքը ։


