Հուլիսի 1-ին կմեկնարկի Ջենիֆեր Լոպեսի «Up all night» համաշխարհային տուրը: Երգչուհին հրապարակել է բոլոր այն երկրների ցանկը, որտեղ ելույթ է ունենալու: Ջեյ Լոն համերգային շրջագայությունն ավարտելու է Հայաստանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Տուրի ընթացքում Լոպեսը համերգներ կունենա նաև Թուրքիայում, Իսպանիայում, Եգիպտոսում, Հունգարիայում, Լեհաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Ղազախստանում։



