Ջենիֆեր Լոպեսը հուլիսի 24-ին կդառնա 55 տարեկան: Չնայած տոնական օրվան դեռ 2 օր կա՝ երգչուհին արդեն սկսել է խրախճանքը: Նա Հեմփթոնսում ընթրիք է կազմակերպել մոր՝ Գվադալուպե Ռոդրիգեսի, քրոջ՝ Լինդայի, երեխաների՝ Մաքսի և Էմմի, ինչպես նաև իր ամենամոտ ընկերների համար: Խնջույքին չի մասնակցել Բեն Աֆլեքը: Լոպեսի ընտանիքն ու ընկերները Հեմփթոնս են ժամանել «Բրիջերթոնների» ժամանակաշրջանի հանդերձանքով:



