Logo

Ջենիֆեր Լոպեսն Աֆլեքի հարեւանությամբ տուն է գնում

19:14 / 27.01.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Շատ շուտով երգչուհի Ջենիֆեր Լոպեսը պաշտոնապես ազատ կին կդառնա։ Բեն Աֆլեքը վերջապես տվել է ամուսնալուծության իր համաձայնությունը, և փետրվարի 20-ին բոլոր փաստաթղթերը պատրաստ կլինեն ամուսնալուծության գործընթացն ավարտելու համար։ Բայց, պարզվում է Լոպեսը դեռ մտադիր չէ բաց թողնել ամուսնուն: 

 Լոպեսը պատրաստվում է առանձնատուն գնել Լոս Անջելեսի ամենաէլիտար շրջաններից մեկում՝ Բրենթվուդում։ Հենց այնտեղ էլ Բեն Աֆլեքը տուն է գնել երգչուհուց բաժանվելուց հետո։ Ըստ երևույթին, աստղը ցանկանում է ավելի մոտ լինել իր ամուսնուն:

Հայտնիների ամուսնալուծությունը պաշտոնապես կավարտվի 2025 թվականի փետրվարի 20-ին։ Ջենիֆերը պատրաստվում է հրաժարվել Աֆլեքի ազգանունից եւ պահպանել իր ունեցվածքը 400 մլն դոլարի չափով։

Հիշեցնենք, որ վերջերս Կալիֆորնիայում մոլեգնում էին լուրջ հրդեհներ՝ վնաս պատճառելով հոլիվուդյան հայտնիների ունեցվածքին։ Բեն Աֆլեքը որոշել է ժամանակավորապես տեղափոխվել  նախկին կնոջ՝ Ջենիֆեր Գարների մոտ։ Ջ.Լոն նույնպես առաջարկել է օգնել նրան, սակայն արտիստը հրաժարվել է։

fastnews-ads-banner