Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացավ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը՝ «UP ALL NIGHT» համաշխարհային շրջագայության շրջանակում: Համաշխարհային փոփ աստղը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ջեյ Լոյի երևանյան համերգին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել մոտ 15.000 հանդիսատես։ Ընդհանուր առմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 30.000 մարդ։

Ջենիֆերը համերգը սկսեց «On the floor» երգով: Ապա Երեւանին սեր խոստովանեց ջերմ ընդունելության համար: Երգչուհին զգեստափոխվեց մոտ 10 անգամ՝ յուրաքանչյուր երգ համադրելով համապատասխան հագուստի հետ: «Մի ստիպեք, որ լաց լինեմ», - ասաց Ջեյ Լոն՝ երկրպագուների ջերմ արձագանքին ի պատասխան: Համերգի ավարտին երգչուհին իջավ բեմից և ողջունեց առջևում կանգնած երկրպագուներին:




