Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը, որը նկարահանվել է «Քաղցած խաղեր» («The Hunger Games») ֆիլմաշարում, մեկնաբանել է «Քաղցած խաղեր․ Երգող թռչունների ու օձերի մասին բալլադ» («The Ballad of Songbirds and Snakes») ֆիլմի առաջիկա թողարկումը, որը կլինի օրիգինալ ֆիլմերի պրիքվելը։ Դերասանուհին իր մտքերով կիսվել է The New York Times-ին տված հարցազրույցում։
Լոուրենսի խոսքով՝ ֆրանշիզ վերադառնալու մասին լուրը ստիպում է իրեն «ծեր զգալ, ինչպես բորբոսը»։ «Հիշում եմ, երբ 21 տարեկան էի ու մտածում էի. «Աստվա՛ծ իմ, մի օր նրանք կվերափոխեն և այս ֆիլմերը: Բայց մինչ այդ ես այնքան ծեր կլինեմ: Ես այլևս ողջ չեմ լինի», - պատմել է դերասանուհին։
Սյուզան Քոլինզի «The Ballad of Songbirds and Snakes» վեպի գործողությունները տեղի են ունենում առաջին «The Hunger Games»-ի իրադարձություններից 64 տարի առաջ:
Ֆիլմում կնկարահանվեն Թոմ Բլայթը, Ռեյչել Զեգլերը, Հանթեր Շեֆերը, Ջեյսոն Շվարցմանը, Փիթեր Դինքլեյջը և Վիոլա Դևիսը: Պրեմիերան նախատեսված է 2023 թվականի նոյեմբերի 17-ին։