Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը պատմել է «Քաղցած խաղեր» ֆիլմում մեծ հաջողությունից հետո վերահսկողությունը կորցնելու մասին, հայտնում է Variety-ն։
«Ինձ թվում էր՝ ես կորցրել եմ վերահսկողության զգացողությունը: «Քաղցած խաղերի» թողարկման և «Օսկար» ստանալու [«Իմ ընկերը խելագար է» ֆիլմում դերի համար՝ 2012-ին] միջև ընկած ժամանակահատվածում ես կարծես դարձա ապրանք: Ինձ թվում էր, որ յուրաքանչյուր որոշում խմբակային մեծ որոշում է»,- պատմել է դերասանուհին՝ հավելելով, որ միայն վերջերս է նորից սկսել զգալ սեփական ինքնությունը։
Լոուրենսն առավել հայտնի է Քիթնիս Էվերդինի դերով «Քաղցած խաղեր» գրքաշարի ադապտացիայում: 2011 թվականին դերասանուհին առաջադրվել է «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի»՝ «Ձմեռային ոսկոր» ֆիլմում դերակատարման համար։ 2013 թվականին նա «Օսկար» է ստացել «Իմ ընկերը խելագար է» կատակերգական դրամայում դերակատարման համար։