Logo

Ջենիֆեր Էնիսթոնը՝ իր և Բարաք Օբամայի «գաղտնի սիրավեպի» մասին

19:50 / 08.10.2024Լուրեր
null

Օրեր առաջ «Jimmy Kimmel»-ի հյուրը Ջենիֆեր Էնիսթոն էր: Ի թիվս այլ թեմաների՝ դերասանուհին մեկնաբանել է իր և ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի «գաղտնի սիրավեպի» մասին լուրը: Քիմելը ցուցադրել է «In Touch» ամսագրի 2024 թվականի օգոստոսի համարը՝ «Ճշմարտությունը Ջենի և Բարաքի մասին» վերնագրով: Հոդվածագիրը պնդում էր, որ Էնիսթոնն ու Օբաման «տարված են միմյանցով»: 55-ամյա դերասանուհին պատմել է, որ հանգիստ է արձագանքել այս լուրին՝ հաշվի առնելով իր մասին հորինված պատմությունների քանակը։ «Ես Միշելին Բարաքից լավ եմ ճանաչում»,- եզրափակել է նա և փակել թեման: 

fastnews-ads-banner