Ջասթին և Հեյլի Բիբերները սպասում են առաջնեկին: Տեղեկությունը հայտնել է 27-ամյա մոդելը: Նա ինստագրամում հրապարակել է տեսանյութ Հավայան կղզիներից: Հոլովակում Հեյլին համբուրվում է ամուսնու հետ՝ այդպես նշելով սպասված լուրը: Տեսանյութը մեկնաբանել է Քիմ Քարդաշյանը: «Ընկերներ, ես ձեզ շատ եմ սիրում»,- գրել է ռեալիթի շոուների հայազգի աստղը:
Հիշեցնենք, որ Ջասթինն ու Հեյլին ամուսնացել են 2018 թվականին: