Logo

Իտալիայում մեկնարկել են «Դոստոևսկի» դետեկտիվ սերիալի նկարահանումները

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:15 / 06.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հռոմում սկսվել են «Դոստոևսկի» սերիալի նկարահանումները, հայտնում է Variety-ն։

Ֆիլմի ռեժիսորներն ու սցենարիստները Դամիանո և Ֆաբիո Դ'Ինոչենցո եղբայրներն են, որոնք նկարահանել են «Dogman», «America Latina» և «Favolacce» նախագծերը։

Գլխավոր դերում է իտալացի դերասան Ֆիլիպո Տիմին։ Նա մարմնավորում է տաղանդավոր դետեկտիվի, որը գնում է «Դոստոևսկի» մականունով սերիական մարդասպանի հետքերով։ Հերոսը գտնում է նամակներ, որոնցում կան հանցագործության սարսափելի մանրամասներ, որոնք թողել է մոլագարը։

Դերասանական կազմին միացել են նաև Գաբրիել Մոնտեզին, Կարլոտա Գամբան և Ֆեդերիկո Վաննին։

«Տղամարդու, ոստիկանի, ուրվականի, դստեր, ընկերոջ, ընկերոջ մահվան, գետի, ձմռան, մարդասպանի, փայլուն ձկան, կոտրված ձեռքի, լքված դստեր, կոլոնոսկոպիայի, լիցքավորիչի պատմություն... «Դոստոևսկին» այս բոլոր տարրերի վճռական ճակատամարտն է»,- այսպես են նկարագրել Դ’Ինոչենցո եղբայրներն իրենց առաջիկա ֆիլմը։

 

fastnews-ads-banner