37-ամյա Վիտո Շնաբելն ամուսնացել է 21-ամյա Հելենա Ալթոֆի հետ։ Սիրահարները գաղտնի տոնակատարություն են անցկացրել Նյու Յորքում:
Հարսանիքը կայացել է Վիտոյի առանձնատանը։ Հյուրերի թվում չէին Վիտոյի հայրն ու քույրը։ Նորապսակներին շնորհավորելու էին եկել Իվանկա Թրամփն ամուսնու և այլ հայտնի մարդկանց հետ։ Շնաբելը Հելենային հանդիպել է միլիարդատեր Ջեյմս Փաքերի զբոսանավում, երբ աղջիկը 19 տարեկան էր։

Նախկինում արվեստի դիլերը հանդիպել է բազմաթիվ աստղերի հետ: Նրա սիրավեպը Հայդի Քլումի հետ տևել է երեք տարի. զույգը բաժանվել է 2017 թվականին։ Դրանից հետո Վիտոն սիրավեպ է ունեցել Էմբեր Հերդի և Իրինա Շեյքի հետ: Նրան նաև վերագրում էին հարաբերություններ Դեմի Մուրի, Լիվ Թայլերի և Էլ Մակֆերսոնի հետ
Վիտո Շնաբելի հետ բաժանվելուց երկու տարի անց Հայդի Քլումն ամուսնացել է։ Թոփ մոդելը չի ամաչում Թոմ Կաուլիցի հետ տարիքային տարբերությունից: Նա ամուսնուց մեծ է 16 տարով։


