Իրինա Շեյքը և նրա նախկինը՝ Բրեդլի Կուպերը համատեղ հանգստի են մեկնել։ Այս անգամ նախկին սիրահարները նույնիսկ չեն թաքցրել միասին ժամանակ անցկացնելը և կիսվել են համատեղ լուսանկարով։


Հիշեցնենք, որ Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը բաժանվել են 2019 թվականին՝ 4 տարվա հարաբերություններից հետո։ Զույգը դուստր ունի՝ Լիան։ Եվ չնայած Իրինայի և Բրեդլիի բաժանման պատճառն անհայտ է, ոմանք ենթադրում են, որ դերասանը զգացմունքներ ուներ Լեդի Գագայի հանդեպ 2018 թվականի «A Star Is Born» ֆիլմի նկարահանման հրապարակում: Այժմ դերասանին կասկածում են Հումա Աբեդինի հետ սիրավեպի մեջ։



