Logo

Ինչո՞ւ Պարույր Սևակը նախատեսվածից 2 օր շուտ ճամփա ընկավ. 53 տարի առաջ այս օրը բանաստեղծը վթարի ենթարկվեց

07:00 / 17.06.2024Լուրեր
null

Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Նրա մեքենան բախվել է գյուղական ճանապարհով անցնող կաթ տեղափոխող մեքենային։ Գրողի մահվան մասին կան իրարամերժ վարկածներ։ Ըստ վարկածներից մեկի՝ Սևակը մեքենա վարել չի իմացել, բայց այդ օրը նա պետք է մեկներ Երևան՝ զոքանչի քառասունքին։ Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել՝ պատճառաբանելով, որ գործեր ունի։ Սևակը ինքն է որոշել վարել: Կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին ասել է՝ եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոտնակից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու որդիները՝ մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան վթարի է ենթարկվել հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի պատճառով մահացել են Սևակն ու կինը։

Ըստ մեկ այլ վարկածի՝ գրողի մահը կազմակերպել է սովետական իշխանությունը։

Ըստ հայ գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի՝ Սևակը գյուղից Երևան պետք է գար ոչ թե հունիսի 17-ին, այլ 19-ին, այն էլ` ուրիշ վարորդի ուղեկցությամբ: Այդ օրերին Սևակին արգելում են հրատարակել «Եղիցի լույս» գիրքը: Գասպարյանը կարծում է, որ բանաստեղծը տարված էր իր գրքի ճակատագրով: 2 օր շուտ էր գնում Երևան, որ հասկանար` ինչո՞ւ են արգելում...

fastnews-ads-banner