Նիդերլանդները չմասնակցեց «Եվրատեսիլ 2024-ի» եզրափակիչին: Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) որակազրկեց Յոսթ Քլայնին՝ կին օպերատորի նկատմամբ «սպառնալից շարժումներ» կատարելու համար։ «Դեպքը տեղի է ունեցել առաջին կիսաեզրափակիչի Յոսթի ելույթից հետո։ Հակառակ հստակ ձեռք բերված պայմանավորվածության՝ Քլայնին նկարահանել են բեմից դուրս գալուց անմիջապես հետո և վազել դեպի հանդերձարան։ Նա զգուշացրել է, որ չի ցանկանում նկարահանվել, սակայն նրա ցանկությունն անտեսել են, ինչի պատճառով երգիչը սպառնալից ժեստ է ուղղել տեսախցիկին: Յոսթը կին օպերատորին ձեռք չի տվել», - հայտարարել է նիդերլանդական ռադիո և հեռուստատեսային հեռարձակող «AVROTROS-ը»:
Եվրոպական հեռարձակողների միությունը ևս ներկայացել է հայտարարությամբ: «Մենք պարտավորվում ենք ապահովել անվտանգ և ապահով աշխատանքային միջավայր մրցույթի ամբողջ անձնակազմի համար: Նիդերլանդցի արտիստի պահվածքը թիմի անդամի նկատմամբ համարվում է մրցույթի կանոնների խախտում», - ասված է հայտարարությունում:
Շվեդիայի ոստիկանությունը և EBU-ն շարունակում են հետաքննել տվյալ կնոջից ստացած բողոքը: