Logo

«Ինչո՞ւ են Կիանուի նմանները դեռ ողջ»․ Մեթյու Փերին ասել է, որ տանել չի կարողանում Կիանու Ռիվզին

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:02 / 27.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Դերասան Մեթյու Փերին իր մեմուարներում, որը նախատեսում է թողարկել նոյեմբերի սկզբին, խոստովանել է, որ տանել չի կարողանում իր գործընկեր Կիանու Ռիվզին։

Գրքում նա պատմել է այն մասին, թե ինչպես է ազդվել Ռիվեր Ֆենիքսի մահից՝ արգելված նյութերի գերդոզավորման պատճառով։ «Ընկերները» հեռուստասերիալի աստղը Ֆենիքսին անվանել է «ներքուստ և դրսից գեղեցիկ մարդ, որը, պարզվեց, չափազանց գեղեցիկ էր այս աշխարհի համար» և հավելել, որ ափսոսում է, որ Կիանուի նմանները դեռ ողջ են։

«Ինչո՞ւ նման ինքնատիպ մտածողները, որոնցից են, օրինակ, Ռիվեր Ֆենիքսը և Հիթ Լեջերը, մահանում են, իսկ Կիանու Ռիվսը դեռ ողջ է»,- դերասանի գրքից մեջբերում է անում PageSix-ը:

fastnews-ads-banner