Logo

Ինչո՞ւ արքայադուստր Դիանան մահից առաջ չի շփվել քրոջ հետ

Հեղինակ
Ժենի Քոչարյան
12:24 / 04.11.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Արքայադուստր Դիանան մեծացել է բազմանդամ ընտանիքում՝ նա ուներ երկու քույր և եղբայր։ Մի շրջան  նա հատկապես մտերիմ էր Ջեյն անունով քրոջ հետ, սակայն արքայադստեր կյանքի վերջին տարիներին ամեն ինչ փոխվեց։ Ինչու՞ դա տեղի ունեցավ և ինչպե՞ս է ապրում Ջեյնն այսօր: 

 Ջոն Սփենսերի և Ֆրենսիս Շանդ Քիդի ընտանիքում հինգ երեխա է ծնվել։ Սակայն ամենամեծ երեխան՝ Ջոն Սփենսերը, մահացել է նրա ծնվելուց անմիջապես հետո՝ 1960 թվականին։ Նշենք, որ Սփենսերների ընտանիքն իր պատմությունը սկսում է 15-16-րդ դարերից:

Դիանան մեծացել է իր երկու ավագ քույրերի՝ Լեդի Սառայի հետ (նրանից առաջ նա հանդիպել է արքայազն Չարլզի հետ), Լեդի Ջեյնի և նրա կրտսեր եղբոր՝ Չարլզի հետ։ Ըստ The Telegraph-ի՝ Սառան և Դիանան շփվող են եղել մանուկ հասակում, մինչդեռ Ջեյնը զգայուն և լուռ էր, և գրքերը նախընտրում էր աղմկոտ խաղերից: Vogue-ի նախկին խմբագիրը, որը ճանաչել է քույրերին, նշել է, որ Դիանան և Ջեյնը զարմանալիորեն նման ձայներ ունեին, բայց նրանք տարբեր էին բնավորությամբ:
 
 
Այնուամենայնիվ, կյանքը ի վերջո մտերմացրեց քույրերին. երկուսի կյանքի ուղիները նրանց տարան բրիտանական միապետություն: Լեդի Ջեյնն ամուսնացավ Ռոբերտ Ֆելոուսի հետ 1978 թվականին (ի դեպ, Դիանան հարսնաքույր էր)։ Նրանք երեք երեխա ունեցան՝ Լաուրան, Ալեքսանդրը և Էլեոնորան։

Ռոբերտն աշխատում էր Էլիզաբեթ II-ի համար և ի վերջո դարձավ հանգուցյալ թագուհու անձնական քարտուղարը 1990 թվականին: Ամուսնու աշխատանքի պատճառով Ջեյնն ապրում էր Քենսինգթոնյան պալատում, միևնույն ժամանակ, երբ Դիանան այնտեղ էր իր այն ժամանակվա ամուսնու՝ արքայազն Չարլզի և որդիների՝ Հարրիի և Ուիլյամի հետ: Այս ընթացքում Դիանան ու Ջեյնը մտերմացել են ու սկսել ավելի շատ շփվել։

Սակայն արքայադստեր կյանքի վերջին տարիներին քույրերի հարաբերություններում սառնություն էր տարածվել։ Քանի որ Դիանայի հարաբերությունները Չարլզի հետ սկսեցին վատթարանալ, Ռոբերտ Ֆելոուսի պաշտոնը որպես թագուհու անձնական քարտուղար բարդացրեց իրավիճակը, և Ջեյնը կարող էր ենթարկվել միայն տիրող հանգամանքներին:

Ըստ People-ի՝ քույրերը գրեթե չեն խոսել Դիանայի կյանքի վերջին 18 ամիսների ընթացքում, իսկ Ջեյնը երբեք հրապարակավ չի խոսել արքայադստեր մահվան մասին: Դիանայի սպասավոր Փոլ Բերելը հանրությանը պատմել է քույրերի միջև լարվածության մասին, թեև Դիանայի մանկության դայակը՝ Մերի Քլարկը, իր հուշերում գրել է, որ շրջապատողները չափազանց շատ են ուռճացնում, և իրականում ամեն ինչ այնքան էլ վատ չէր։

Անկախ նրանից, որ Դիանայի մահից առաջ քույրերի հարաբերությունները լավ չէին, Ջեյնը շատ ծանր տարավ նրա մահը: Ականատեսների վկայությամբ՝ Փարիզի հիվանդանոցում, տեսնելով քրոջ դին, քիչ էր մնում ուշաթափվեր։

Լեդի Ջեյնը մտերիմ է մնացել իր զարմիկների՝ արքայազններ Հարրիի և Ուիլյամի հետ և մասնակցել է նրանց  հարսանիքներին։ Նրա դուստր Լաուրան արքայադուստր Շառլոտայի կնքամայրն է։ Բացի այդ, նա գրեթե առաջին մարդն էր, ում Հարրին ծանոթացրեց իր առաջնեկ Արչիին. նա երեխային ցույց տվեց մորաքրոջը նույնիսկ ավելի շուտ, քան եղբորը:

Լեդի Ջեյնն այժմ 67 տարեկան է, և նրա ընտանիքը նախընտրում են բավականին հանգիստ ապրելակերպ վարել: Դիանայի քույրը, սակայն, ժամանակ առ ժամանակ հայտնվում է թագավորական տարբեր միջոցառումներին: 

fastnews-ads-banner