Logo

Ինչպես Սերգեյ Լազարևն օգնեց Արփի Աբգարյանին հաղթել «Ну-ка, все вместе»-ի հատուկ թողարկմանը (տեսանյութ)

13:54 / 02.11.2024Լուրեր
null

«Ну ка все вместе» շոուի հատուկ թողարկման հյուրը Իգոր Կրուտոյն էր: Մասնակիցները կատարում էին կոմպոզիտորի երգերը։ Հաղթելու էր ժյուրիի 100 միավորին արժանացած մասնակիցը։ Հաղթողին Կրուտոյը պետք է երգ նվիրեր։ Արդյունքում հաղթեց 2 մասնակից՝ հայազգի Արփի Աբգարյանն ու Դարիա Խրամովան: Արփիի ելույթի ժամանակ ժյուրիի 100 անդամից երկուսը՝ Լև Ռուդինը և Նիկոլայ Էրոխինը չսեղմեցին կոճակը: Արփին վաստակեց 98 միավոր և հայտնվեց 3 ֆինալիստների ցանկում։ Վերջում 3 ընտրյալները ևս մեկ ելութ ունեցան, որպեսզի ժյուրին ընտրի հաղթողին։ Հայ երգչուհու ելույթի ժամանակ ժյուրիի մի քանի անդամ կրկին չսեղմեց կոճակը։ Նախագծի ղեկավար Սերգեյ Լազարևը ցատկեց նրանց սեղանի մոտ և նրանց փոխարեն սեղմեց կոճակը։ Լազարևի քայլը դու չեկավ Լև Ռուդինին։ Նա լքեց տաղավարը: Նրան փոխարինեց հաղորդավար Նիկոլայ Բասկովը։ Սերգեյ Լազարևի այս արարքից հետո Արփի Աբգարյանը վաստակեց 100 միավոր և Դարիա Խրամովայի հետ հաղթեց հատուկ թողարկումը։ Երգչուհիներին Իգոր Կրուտոյը պետք է երգ նվիրի: «Պարզապես չկարողացա ինձ զսպել։ Շատ զգացմունքային եմ», - շոուի վերջում խոստովանել է Լազարևը:

 

fastnews-ads-banner