Logo

Ինչպես Ջուդիտա Չելենտանոն կանխագուշակեց որդու ապագան... [հետաքրքիր փաստ]

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:28 / 30.03.202310 փաստ
Ադրիանո Չելենտանո

Ադրիանո Չելենտանոն ծնվել է, երբ մայրը՝ Ջուդիտա Չելենտանոն, 44 տարեկան էր։ Նա երկար ժամանակ չի կարողացել հավատալ, որ հղի է, նույնիսկ ուզեցել է բղավել բժշկի վրա, որն այդ մասին հայտնել է իրեն։ Այդ ժամանակ Ջուդիտա Չելենտանոն որոշել է, որ կա՛մ երեխան մահացած կծնվի, կա՛մ կմահանա ծնվելուց անմիջապես հետո. «չէ՞ որ նա ծերերի որդի էր»: Նա այնքան վստահ էր դրանում, որ նույնիսկ տակդիրներ ու շապիկներ չի գնել։ Երբ երեխան, ի զարմանս նրա, առողջ է ծնվել, նրան փաթաթել են հոր շապիկներից հապճեպ կտրատված լաթերի մեջ։

Երեխան անվանակոչվել է ի պատիվ քրոջ՝ Ադրիանայի, որին դերասանը երբեք չի տեսել. նա մահացել է նրա ծնվելուց առաջ, երբ ինը տարեկան էր․․․Մայրը պաշտում էր Ադրիանոյին, և հենց նա էր նրան նման կարիերա կանխագուշակել։ Մի օր նա անսպասելիորեն ասել է. «Երբ մեծանաս, պետք է կա՛մ երգիչ դառնաս, կա՛մ վարսավիր»: Երիտասարդ Ադրիանոն պատասխանել է. «Ո՛չ: Երգի՞չ՝ ոչ, ոչ մի կերպ: Ես չգիտեմ, թե ինչպես պետք է երգել։ Այդ դուք եք բոլորդ երգում (ընտանիքն իսկապես շատ երաժշտական ​​էր)»:

Նա ի վերջո դարձավ ժամացույցներ վերանորոգող: Եվ միևնույն ժամանակ սկսեց հետաքրքրվել երաժշտությամբ՝ ամերիկյան ռոքնռոլով, որն արագորեն նորաձև էր դառնում։ Եվ այսպես սկսվեց մեծն Ադրիանո Չելենտանոյի պատմությունը։

Թեև մայրը նախընտրում էր դասական հնաոճ երգեր, նա աջակցում էր որդուն, ստիպում էր իրեն սիրել ռոքնռոլը և երկար լսում էր այն։

Երբ Ադրիանոն ամուսնացավ, նա ջերմորեն ընդունեց հարսին՝ գեղեցկուհի Կլաուդիա Մորիին (ըստ Չելենտանոյի՝ իր մայրն ու կինը նույն տիպի կանայք են)։ Եթե ​​Չելենտանոն վիճում էր կնոջ հետ, ապա նրա մայրն ամենից հաճախ հարսի կողմն էր բռնում, նույնիսկ երբ հասկանում էր, որ իր որդին ճիշտ է։ Եվ նրան անվանում էր աշխարհի ամենագեղեցիկ կինը:

Ադրիանո Չելենտանո-1

fastnews-ads-banner