AMVA 2025-ին մասնակցում էր նաև երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը: Նա մրցանակը ստանալիս ողջունել է իր երկրպագուներին և շնորհակալական խոսք հղել.
«Ես այսօր այստեղ եմ մի մարդու հրավերով, որը տարիներ շարունակ իր հաղորդումների ընթացքում փորձել է վարկաբեկել ինձ, բայց ես վրեժխնդիր լինելու համար չեմ եկել այստեղ: Ես այստեղ եմ իմ օրինակով իմ երկրպագուներին ու հանդիսատեսին ցույց տալու, որ երբեք չընկճվեն ու չփակվեն անհիմն քննադատություններից: Եթե դու քո աշխատանքն անում ես առանց որևէ մեկին վնասելու և քո նպատակները բարի են, անպայման գալու է մի գեղեցիկ օր, որ ձեզ վատաբանողը արժանացնելու է ձեզ հրաշալի գնահատականի, իմ դեպքում՝ հատուկ մրցանակի»:

Լիլիթի արած հայտարարությանն անդրադարձել է Արա Ղազարյանն իր «Օձի լեզու» հաղորդման շրջանակներում: Արան անկեղծացել է, որ Լիլիթին ու Վահրամին շատ լավ է վերաբերվում և հիշեցնում է, որ Լոս Անջելեսից հասել է Երևան՝ նրանց հարսանիքին մասնակցելու.
«Ինձ համար անսպասելի էր: Արդյոք արժեր մի ամբողջ ելույթ նվիրեր ինձ, արժեր հիշել մի դրվագ, որը ես վաղուց մոռացել էի, կարծում եմ չարժեր: Պետք է հասկանալ, որ երգարվեստը ստեղծվում է սպառողների համար, նաև իմ համար, ու որպես սպառող կարող եմ չհավանել, դա նորմալ է: Հիշել այդ ամենն ու նեղվել... ես ասել եմ ու անցել առաջ»:
Հաղորդման մյուս հաղորդավար Մհեր Բաղդասարյանը կարծում է, որ վարկաբեկել բառն ամենևին տեղին չէր օգտագործված, քանի որ քննադատությունն ու վարկաբեկելը լիովին տարբեր իմաստներ ունեն:


