Դերասանուհի Իմոջեն Փութսը, որը հայտնի է «Հայրը» (Father) և «Կեղտ» (Filth) ֆիլմերով, կնկարահանվի Քրիստեն Սթյուարտի առաջին լիամետրաժ ֆիլմում, որը կոչվում է «Ջրի ժամանակագրությունը» (The Chronology of Water), հայտնում է Deadline-ը:
Սցենարի հեղինակը Սթյուարտն ու Էնդի Մինգոն են։ Այն հիմնված է ամերիկացի գրող Լիդիա Յուկնավիչի մեմուարների վրա։
Ֆիլմը պատմում է մի երիտասարդ էսսեիստուհու մասին, որն ամբողջ կյանքում տառապում է հոգեբանական տրավմաներից: Այնուամենայնիվ, նա փրկություն է գտնում գրքեր գրելով և ուսուցչուհու իր կարիերայով:
««Լիդիայի մեմուարներն» անմոռանալի փորձառություն են: Ինձ համար կենսական նշանակություն ունի այս փորձառությունը կինոյի վերածելը, ես ուզում եմ, որ մեզ մոտ ստացվի այս ֆիլմը» - մեկնաբանել է Սթյուարտը:
Պրոդյուսերներն են լինելու Ռիդլի Սքոթը և Մայքլ Պրուսը: Ֆիլմի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ։


