Logo

Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 10.04.2020ՄՇԱԿՈՒՅԹ
0615739F 8C6F 4824 8688 02B66938868F - Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

Համաշխարհային կինեմատոգրաֆի տարվա (եթե ոչ վերջին տարիների) ամենամասշտաբային նախագծերից մեկը՝ Իլյա Խրժանովսկու «Դաու» աղմկահարույց ֆիլմը հնարավոր կլինի դիտել համացանցում այս տարվա ապրիլի կեսերին՝ հաղորդում է Polit.ru կայքը։

Ըստ նախագծի, հեղինակ և ռեժիսոր Խրժանովսկու՝ սկզբից VOD տարբերակով հասանելի կլինեն նախագծի երկու մասը՝ «Դեգեներացիա»ն և «Նատաշա»ն, որոնք փետրվարին ներկայացվել էին միջազգային կինոմամուլին և հանդիսատեսին Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Դրանից մի քանի օր անց հասանելի կլինեն լայնածավալ նախագծի մյուս մասերը, սերիալները և տեքստերը՝ ամբողջ 700 (!) ժամանոց նկարված նյութը:

E65BF4D2 6094 465D 994B 10E1951F3703 960x540 - Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

2019 թվականի սկիզբ Փարիզում հատուկ ցուցադրություն էր կազմակերպվել, որտեղ 24 ժամ շարունակ, անդադար ցուցադրվում էր նախագծի պայմանական, առաջին տարբերակը։ Ըստ ռեժիսորի՝ համացանցում կհայտնվեն այդ ցուցադրությունից հետո փոփոխության ենթարկված տարբերակները։

«Դաու»-ն (“Dau”) աննախադեպ մասշտաբի նախագիծ է։ Խորհրդային շրջանի ֆիզիկոս Լև Լանդաուի կյանքի և գործունեության մասին ֆիլմի աշխատանքները սկսվել են դեռ 2006-ին, իսկ նկարահանումները մեկնարկել 2008-ին և տևել մոտ 3 տարի։ Խարկով քաղաքում հատուկ կինոնախագծի համար կառուցվել էր յուրահատուկ զբոսայգիպավիլիոն, իսկ դերասանները անդադար գտնվում էին նկարահանման հրապարակում՝ ամեն մեկը իր դերի մեջ, քանի որ Խրժանովսկին ամբողջական ընկղմվան կողմնակից է։

C45A0133 35DF 44CC 8591 A67222B81C2B - Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում


fastnews-ads-banner