Logo

«Իհարկե, ուզում եմ երեխա ունենալ, բայց դրա վրա չենք կենտրոնանում»․ Աննա Խաչատրյան

00:49 / 02.02.2025Լուրեր
null

«Fast News Culture»-ն  արդեն տեղեկացրել է, որ  Աննա Խաչատրյանն ու Արման Փահլևանյանն ամուսնացել են։ Զույգը հյուրընկալվել է «HerMine Dialog» հաղորդմանը և խոսել ծանոթությունից ու համատեղ կյանքից։ 

Աննա - Շատ վաղուց միմյանց գիտեինք։ Անձամբ ծանոթացել ենք 2019 թվականին, բայց ես այդ հանդիպումը չեմ հիշում։

Արման - Երկար ժամանակ հետաքրքրվում էի Աննայով։ Բայց ուզում էի նախ ինքս իմ զգացմունքներում համոզվել, նոր իրեն ասել, որ հանկարծ չնեղացնեմ։ Մի օր որոշեցի, որ այսօր հենց այդ օրն է։

Աննա - Ես բեմում էի։ Ակումբի դուռը բացվում է ու Արմանը քայլում է դեպի ինձ։ Եկավ, ասաց՝ հագնվի՛ր, գնում ենք։ Ու գնացինք թեյելու։ Այդ օրվանից միասին ենք։

Արման - Մեզ մոտ պաշտոնական ոչինչ չի եղել։ Զագսով ամուսնացած չենք։ Ինձ համար երբեք պարտադիր չի եղել եկեղեցով կամ զագսով ամուսնանալը։ 

Աննա - Եկեղեցի կգնանք ավելի ուշ։ Երկուսս էլ մտածում ենք, որ զագսի կնիքով չենք միասին լինելու։ Որևէ խոսակցություն չենք ունեցել։ Ամեն ինչ ինքնըստինքյան ստացվեց։ Պարզապես մի օր հասկացանք, որ այլևս առանց իրար չենք կարող։  

Արման - Ընտանիքն ինձ համար ուտեստ պատրաստելը չէ։ Ընտանիքն ինձ համար այն է, երբ խառն աշխատանքային օրվա ավարտին գնում ես տուն և կողակցիդ կողքին քեզ հարամավետ ես զգում։  

Աննա - Բացարձակ այսպես չէի պատկերացնում ամուսնական կյանքը։ Իմ պատկերացրածից ավելի լավն է իմ ներկայիս կյանքը։ Այնքան «իմն է» Արմանը, որ նույնիսկ մեր կենցաղային վեճերն են հաճելի։ 

Արման - 4 ամիս է միասին ենք։ Առաջին օրից այնպիսի տպավորություն է՝ կարծես 10 տարի միասին ենք։ Աննան իմ աղջիկ տեսակն է։ 10 տարի մարդու հետ ապրես, այդպես չես կարող նմանվել տվյալ անձին, որքան Աննան՝ ինձ։ Երկուսս էլ «քեն չենք պահում»։ Երբեմն զիջում եմ ես, երբեմն՝ Աննան։ 

Աննա - Իհարկե, ուզում եմ երեխա ունենալ, բայց դրա վրա չենք կենտրոնանում։ Միմյանց ենք վայելում։ 

Արման - Եթե կստացվի Աստծո հաջողությամբ, բարով լույս աշխարհ գա։ Ինձ Աննայի հետ կապող միակ բանն իմ ցանկությունն է։ Եթե ցանկություն չունենամ, երեխան չէ, որ մեզ պետք է կապի։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

fastnews-ads-banner