Բրիջիթն ու Էմանուել Մակրոնն ամուսնացած են 2007 թվականից, սակայն նրանց միությունը դեռևս հանրային դատապարտման է ենթարկվում: Պատճառներից մեկն էլ տարիքային մեծ տարբերությունն է։ Բրիջիթի առաջնեկը երկու տարով մեծ է ներկայիս ամուսնուց:
Մինչ Ֆրանսիայի ապագա նախագահին «այո» ասելը Բրիջիթն ամուսնացած է եղել։ 1974 թվականին, երբ նա ընդամենը 21 տարեկան էր, ամուսնացել է իրենից երկու տարով մեծ Անդրե-Լուի Օզիերի հետ։ Ինչպես հայտնի է՝ Բրիջիթը սկսել է աշխատել որպես ուսուցիչ, իսկ ամուսինը դարձել է բանկիր։ Նրանք երեք երեխա են ունեցել իրենց ամուսնությունից։ Առաջնեկը որդին էր՝ Սեբաստիանը, որը ծնվել է 1975 թվականին (Էմանուել Մակրոնը ծնվել է 1977 թվականին)։
Տղան փայլուն աշակերտ էր, մասնավորապես՝ ավարտել է վիճակագրության և տեղեկատվության վերլուծության ազգային դպրոցը։ Փորձ ձեռք բերելուց հետո նա դարձել է Փարիզի շուկայի հետազոտական ընկերության Kantar Health ընկերության ավագ փոխնախագահ:
Հետաքրքիր է՝ Սեբաստիանը մասնակցել է իր «խորթ հոր» նախընտրական քարոզարշավին և ղեկավարել սոցիալական ցանցերը։ Սեբաստիանն ամուսնացած է և ունի երկու երեխա։
Սեբաստիանն ունի նաև երկու քույր՝ Լոուրենսը, որն աշխատում է որպես սրտաբան և Թիֆենը․ նա իրավաբան է։ Ի դեպ, Լոուրենսը Մակրոնի հասակակիցն է և ավագ դպրոցում նրա հետ նույն դասարանում է եղել։ Բրիջիթի երկու դուստրերն էլ երեխաներ ունեն, և նա ընդհանուր առմամբ յոթ թոռ է մեծացնում։ Էմանուելն ու Բրիջիթը միասին երեխաներ չունեն, սակայն Ֆրանսիայի նախագահը նշել է, որ իր կնոջ թոռներին վերաբերվում է այնպես, ինչպես իրենն է։ Հարցազրույցներից մեկում նշել է, որ ունի նաև յոթ թոռ։ Երեխաները Ելիսեյան պալատի հաճախակի հյուրերն են և հայտնվել են Մակրոնի հանրային միջոցառումներին։