Logo

Հուշատախտակի բացում՝ նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյակին

01:08 / 21.11.2025Կինո
null

Հայ մեծանուն քանդակագործ-արձանագործ, նկարիչ Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Թբիլիսի Պուշկին փողոցի N 13 հասցեում, որտեղ 1899-1922 թթ. ապրել է Քոչարը, բացվել է հուշատախտակ:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն, արվեստագետի թոռնուհի Կարինե Քոչարը, Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամներ:

Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է՝ Թբիլիսիի վերոնշյալ հասցեն նշանակալի է թե՛ հայ և վրաց ժողովուրդների, թե՛ արվեստասեր հանրության համար, և մեծ պատիվ է հայ մեծանուն արվեստագետ և մտավորական Երվանդ Քոչարին նվիրված հուշատախտակի բացումը:

Երվանդ Քոչարի տուն-թանգարանում մինչ օրս պահվում է նրա հեղինակած՝ Շոթա Ռուսթավելիի արձանը և անձնական նամակագրությունը նկարիչներ Լադո Գուդիաշվիլիի, Էլենե Ախվլեդիանիի, Դավիթ Կակաբաձեի և ուրիշների հետ։

Հուշատախտակը բացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության, Թբիլիսիի քաղաքային իշխանությունների, Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

fastnews-ads-banner