Աշոտ Եդիգարյանը ծնվել է 1950 թվականի հոկտեմբերի 13-ին: Խաղացել է թատրոնում: Նկարահանվել մի շարք ֆիլմերում՝ «Կյանքի լավ կեսը», «Կապույտ առյուծ», «Մի կաթիլ մեղր», «Օտար խաղեր», «Սպիտակ ոսկոր», «Որտեղ երկինքը ընկած է երկրի վրա», «Անիծվածները» և այլն: Հեռուստադիտողը Աշոտ Եդիգարյանին կհիշի «Վերվարածներն ընտանիքում» սերիալից: Այնտեղ նա մարմնավորում էր Փայլակին:
Ծննդյան կապակցությամբ «Fast News Culture»-ը ներկայացնում է Աշոտ Եդիգարյանի խոսքերն ուղղված Մհեր Մկրտչյանին:
«Երջանիկ եմ, որ ժամանակակիցն եմ եղել այն դերասանի, որը Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Վաղարշ Վաղարշյանի հետնորդն էր։ Բախտ եմ ունեցել Ֆրունզիկ Մկրտչյանի հետ աշխատելու «Խոշոր շահում» ֆիլմում։ Նա այն դերասանն էր, որից կարելի էր անվերջ սովորել։ Մի անգամ ինձ հարցրեց.
«Ոզո՞ւմ ես Շերենցին նկարեմ»։
Եվ վերցրեց մի փոքրիկ գրքույկ, հետևի մաքուր էջում խուճուճ, գանգուր բաներ նկարեց։ Սևացրեց, սևացրեց, հաստ աչքեր ու քիթ դրեց, դարձավ Շերենցը։ Նա նկարչության բնագավառում էլ էր հանճարեղ։ Մեծամիտ մարդ չէր։ Ֆրունզիկ դերասանի մեծությունն էլ նրանում էր, որ հասարակ էր, ժողովրդինն էր»: