Logo

Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին

19:06 / 16.01.2025Լուրեր
null

Հունվարի 23-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Ազգային հերոս, պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին նվիրված համերգ։ Մաեստրոյի գլխավորությամբ կհնչեն Լյուդվիգ Վան Բեթհովենի «Ֆանտազիան»՝ գրված դաշնամուրի, երգչախմբի և նվագախմբի համար, Ջուզեպե Վերդիի «Նաբուկո» օպերայից հատված, «Աիդա» օպերայի 2-րդ գործողության և Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» օրատորիայի ֆինալները: Որպես մենակատար հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը:

fastnews-ads-banner