Logo

Հռչակավոր կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան օրն է

13:01 / 21.03.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Մարտի 21-ին ծնվել է գերմանացի նշանավոր կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախը։ Կյանքի ընթացքում գրել է 1000-ից ավել ստեղծագործություններ: Սեբաստիան Բախը ջութակի դասեր է ստացել հորից, միաժամանակ երգել դպրոցական երգչախմբում: 9 տարեկանում որբացել է, և նրա դաստիարակությամբ ու երաժշտական կրթությամբ զբաղվել է ավագ եղբայրը՝ Քրիստոֆը:Վաղ հասակից Բախը նվագել է երգեհոն, ջութակ, ուսումնասիրել և յուրացրել է եվրոպական երաժշտարվեստի տարբեր ոճեր: Եղել է պալատական ջութակահար, եկեղեցու երգեհոնահար, ղեկավարել երգչախումբ:

Կյանքի վերջին տարիներին անհաջող վիրահատությունից հետո կորցրել է տեսողությունը, սակայն շարունակել է ստեղծագործել: Բախը մահացել է 1750 թվականի հուլիսի 28-ին: Նրա մահից հետո իր երաժշտությունը գրեթե մոռացավել էր, անհետացել է նաև գերեզմանը:

Բախի ստեղծագործությունները, նորից  բացահայտվել է XIX դարում՝ ռոմանտիկ երգահանների, մասնավորապես՝ Ֆելիքս Մենդելսոնի կողմից:

19-րդ դարի վաղ երաժշտության վերածննդից սկսած Բախը համարվել է բոլոր ժամանակների ամենամեծ կոմպոզիտորներից մեկը։ 

Բախը հայտնի է դարձել այն ժամանակվա հայտնի բոլոր ժանրերում ստեղծագործելով, բացառությամբ մեկի՝ օպերայի։  Նրա ստեղծագործական ժառանգությունը սովորաբար բաժանվում է 5 խմբի. Դրանցից ամենածավալունը եկեղեցական կանտատաներն են, որոնց մեծ մասը նա ստեղծել է Լայպցիգում։ Դրանք գրվել են հոգևոր տեքստերի վրա։ Բացի այդ, նա ստեղծել է վոկալ և գործիքային ստեղծագործություններ։ Երրորդ խումբը երաժշտություն է ստեղնաշարի համար (կլավեսին, երգեհոն): Չորրորդը տարբեր գործիքների համար է։ Իսկ վերջինը նվագախմբի համար է։

Բախի բազմազան ու խոր ժառանգության վեհությունը գնահատելով՝ Բեթհովենը գրել է՝ «Nicht Bach! — Meer solte er heiften» – «Ոչ թե առվակ, այլ Ծո՜վ պետք է լիներ նրա անունը»։

 

 

 

fastnews-ads-banner