Logo

Հրապարակվել է «Սև հովազ. ընդմիշտ Վականդա»-ի նոր թրեյլերը

Հեղինակ
Աննա Անտոնյան
18:05 / 24.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Marvel Studios-ը հրապարակել է Ռայան Քուգլերի «Սև հովազ. ընդմիշտ Վականդա» («Black Panther: Wakanda Forever») ֆիլմի նոր թրեյլերը, որը 2018 թվականի «Սև հովազ» ֆիլմի շարունակությունն է: Տեսանյութը հասանելի է ընկերության յութուբյան ալիքում։

Ֆիլմի սյուժեն կպտտվի Սև հովազի՝ Թ'Չալլա թագավորի մահից հետո Վականդայի առաջնորդների՝ երկիրը արտաքին զավթիչներից պաշտպանելու փորձերի շուրջը: Վականդայի գլխին կախված սպառնալիքներից մեկը կլինի ստորջրյա Թալոկան քաղաքը:

Ֆիլմը կլինի ֆրանշիզի 30-րդ լիամետրաժը և կավարտի Marvel Cinematic Universe-ի չորրորդ փուլը։ Այն կներկայացնի նոր հերոսուհու՝ Ռիրի Ուիլյամսին, փայլուն գյուտարար և մետաղական զրահներ ստեղծող, որը չի զիջում Թոնի Սթարքի աշխատանքներին:

«Սև հովազ. ընդմիշտ Վականդա»-ն կթողարկվի նոյեմբերի 11-ին:

fastnews-ads-banner