Disney ընկերությունը YouTube-ի իր ալիքում հրապարակել է «Zootopia+» («Կենդանապոլիս») անիմացիոն սերիալի թրեյլերը։ Բոլոր վեց էպիզոդների պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 9-ին, հոսքային ծառայությամբ։
Սյուժեն կենտրոնացած է «Zootopia» մուլտֆիլմի գլխավոր հերոսների շուրջ, որը թողարկվել է 2016 թվականին։ Սերիալը կպատմի նապաստակի՝ Ջուդի Հոփսի, Ֆրու Ֆրուի, Բենջամին Կլաուհաուզերի և ծույլ Բլիցի կյանքի մասին։
Օրիգինալ անիմացիոն ֆիլմն արժանացել է «Օսկար»-ի։ «Zootopia»-ն պատմում է տարբեր կենդանիներով բնակեցված մեգապոլիսի կյանքի մասին։ Գլխավոր հերոսուհին Ջուդ Հոփսն է, որը երազում է ոստիկան դառնալ և գնում է քաղաք՝ իր նպատակին հասնելու համար։