Համացանցում է հայտնվել «Սարդ-Մարդ։ Տիեզերքի միջով» ֆիլմի 2-րդ մասի՝ Spider-Man: Across the Spider-Verse-ի ամբողջական թրեյլերը, որի պրեմիերան նախատեսվում է 2023 թվականի հունիսին։ Այն տեղադրվել է Sony Pictures Entertainment-ի յութուբյան ալիքում։
«Մայլզ Մորալեսը վերադառնում է օսկարակիր սագայի հաջորդ գլխին: Գվեն Սթեյսիի հետ վերամիավորվելուց հետո Սարդ-մարդը դուրս է մղվում մուլտիտիեզերքի միջով, որտեղ հանդիպում է Սարդ-մարդկանց թիմի, որոնք ստիպված են պաշտպանել իրենց կյանքը: Բայց երբ հերոսները վիճում են, թե ինչպես վարվել նոր սպառնալիքի հետ, Մայլզը բախվում է այլ սարդերի հետ և պետք է վերաիմաստավորի, թե ինչ է նշանակում լինել հերոս, որպեսզի փրկի մարդկանց, որոնց նա ամենաշատն է սիրում»,- ասվում է տեսանյութի նկարագրության մեջ։
Նախագիծի ռեժիսորներն են Ժուակին Դուշ Սանտուշը, Քեմփ Փաուերսը և Ջասթին Թոմփսոնը։
Անիմացիոն ֆիլմի առաջին մասը թողարկվել է 2018 թվականին՝ արժանանալով «Օսկար», «Ոսկե Գլոբուս» և BAFTA մրցանակների։


