Logo

Հրապարակվել է Սարիկ Անդրեասյանի «Չիկատիլոյի ստվերը» սերիալի թրեյլերը

19:25 / 17.03.2024Լուրեր
null

Հրապարակվել է Սարիկ Անդրեասյանի «Չիկատիլոյի ստվերը» դետեկտիվ սերիալի թրեյլերը: Այն կպատմի քննիչների նոր գործի մասին՝ փորձառու գնդապետ Կովալևի գլխավորությամբ: Սերիալում նրանք ստիպված կլինեն դիմակայել հանցագործ միլիցիոներ Դմիտրի Պոպցովին, ով որոշել է հասարակությունը մաքրել «մարդկային աղբից»: Սերիական մարդասպանի կերպարը կմարմնավորի Ֆյոդոր Լավրովը: Նրա կերպարը հիմնված է հայտնի «Անգարսկի մոլագար»-ի վրա, որը սարսափի մեջ էր պահում ամբողջ Իրկուտսկի մարզը: Սերիալի ռեժիսորներն են Սարիկ Անդրեասյանը և Դավիթ Դադունաշվիլին։ 

fastnews-ads-banner