Universal Pictures-ի յութուբյան ալիքում հրապարակվել է «Ռենֆիլդ» կատակերգական սարսափ ֆիլմի թրեյլերը։ Ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորել են Նիկոլաս Հոլթը և Նիկոլաս Քեյջը։ Ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի ապրիլի 14-ին։
Այն Ռենֆիլդ անունով մի երիտասարդի մասին է, որը դառնում է վամպիր Դրակուլայի օգնականը, որն էլ ստիպում է վերջինիս կատարել իր ցանկացած քմահաճույք։
Թրեյլերում Ռենֆիլդը, որին մարմնավորում է Հոլթը, դիմում է աջակցող խմբի և հաճախում հոգեթերապիայի՝ խոսելով այն մասին, թե որքան դժվար է իր համար։ Մի օր հոգեթերապիայի սեանսին այցելում է անձամբ Դրակուլան։ Նրան մարմնավորում է Նիկոլաս Քեյջը։
Բացի Հոլթից և Քեյջից, ֆիլմում նկարահանվել են Ակվաֆինան, Բեն Շվարցը և Ադրիան Մարտինեսը։ Ռեժիսորը Քրիս Մաքքեյն է, սցենարիստը՝ Ռայան Ռիդլին։


