Logo

Հրապարակվել է Ջեսիկա Չեսթեյնի և Մայքլ Շենոնի մասնակցությամբ «Ջորջն ու Թեմին» դրամայի թրեյլերը

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:43 / 07.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Ջորջ և Թեմի-սերիալ

Showtime-ի YouTube-ի ալիքում հրապարակվել է «Ջորջ և Թեմի» («George & Tammy») դրամատիկ մինի-սերիալի թրեյլերը։ Այն նկարահանել է Ջոն Հիլքոութը («Ճանապարհ», «Սև հայելի»):

Գլխավոր հերոսներին՝ քանթրի երաժիշտներ Ջորջ Ջոնսին և Թեմի Ուայնեթին մարմնավորել են Ջեսիկա Չեսթեյնը և Մայքլ Շենոնը։ Շոուն «քանթրի երաժշտության տեր և տիկին» կոչմանն արժանացած արտիստների աշխատանքի և անձնական հարաբերությունների մասին է։

Սերիալը ստեղծել է Էյբ Սիլվիան («Թեմի Ֆեյի աչքերը», «Քույր Ջեքի»)։

«Ջորջ և Թեմի»-ի պրեմիերան միաժամանակ Showtime-ում և Paramount Network-ում տեղի կունենա դեկտեմբերի 4-ին:

fastnews-ads-banner