Հրապարակվել է «Ջրահարսը» ֆիլմի առաջին թրեյլերը, այն ներկայացվել է «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ:
Տեսանյութում առաջին անգամ ցուցադրվել են Սեբաստիան խեցգետինն ու սպասվող ֆիլմի մյուս հերոսները։ Ի դեպ, նոր կինոադապտացիայում ջրահարս Արիելը կրկին կսիրահարվի արքայազնին, որին մարմնավորում է Ջոն Հաուեր-Քինգը։ Կախարդ Ուրսուլային կմարմնավորի Մելիսա Մաքքարթին։
Ֆիլմում նկարահանվել են նաև Խավիեր Բարդեմը՝ Թրիտոն թագավորի դերում, Ջեյքոբ Թրեմբլեյը հնչյունավորել է Ֆլաունդերին, իսկ Դեյվիդ Դիգսը՝ Սեբաստիանին։
Շատերը ոչ միանշանակ են ընդունել գլխավոր դերասանուհու՝ Հոլի Բեյլիի ընտրությունը։ Անցյալ աշնանը թողարկված թիզերը համացանցում ռեկորդային թվով «դիսլայքեր» էր հավաքել ընդամենը երկու օրվա ընթացքում։