Logo

Հրապարակվել է Դարեն Արոնոֆսկու «Կետը» ֆիլմի թրեյլերը՝ Բրենդան Ֆրեյզերի մասնակցությամբ

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:39 / 09.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Կետը ֆիլմ

A24 ստուդիան հրապարակել է «Կետը» («The Whale») ֆիլմի թրեյլերը: Գլխավոր դերը կատարել է Բրենդան Ֆրեյզերը, որն առավել հայտնի է «Մումիա», «Պայթյուն անցյալից» և «Ջորջը ջունգլիից» կինոժապավեններով։ Ռեժիսորն է Դարեն Արոնոֆսկին («Ռեքվիեմ երազանքի համար», «Սև կարապ»)։

«Կետն» անգլերենի ուսուցիչ Չարլիի (Ֆրեյզերի մարմնավորած հերոսի) կյանքի մասին է։ Նա թողել է ընտանիքն իր գեյ սիրեկանի համար, որը հետագայում մահանում է: Այժմ հերոսը փորձում է վերականգնել շփումն իր 17-ամյա դստեր հետ, որին մարմնավորում է Սեյդի Սինքը («Տարօրինակ դեպքեր»)։

Ֆիլմում նկարահանվել են նաև Հոնգ Չաուն, Սամանթա Մորթոնը և Թայ Սիմփկինսը։ Սցենարը հիմնված է դրամատուրգ Սեմյուել Դ. Հանթերի համանուն պիեսի վրա։

fastnews-ads-banner