Netflix-ը հրապարակել է «Թագուհի Շառլոտա. Բրիջերթոնների պատմությունը» սերիալի դեբյուտային թիզերը: Հանրահայտ «Բրիջերթոնները» շոուի սփին-օֆֆը և միևնույն ժամանակ պրիքվելը կթողարկվի սթրիմինգով մայիսի 4-ին: Սյուժեի գործողությունները ծավալվելու են XVIII դարի այլընտրանքային Անգլիայում։
Սփին-օֆֆը պատմում է օրիգինալ սերիալի հերոսուհու՝ թագուհի Շառլոտայի երիտասարդության մասին։ Շոնդա Ռայմսը շոուի վարողն է, գործադիր պրոդյուսերն ու սցենարիստը: Թոմ Վերիկան և Բեթսի Բիրսը նույնպես գործադիր պրոդյուսերներն են:
Սփին-օֆֆը բաղկացած կլինի 6 դրվագից: