Logo

Հրապարակվել է արքայազն Հարիի հուշագրության շապիկը. գրքի սկանդալային վերնագիրն արդեն քննարկվում է համացանցում

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:45 / 28.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
արքայազն Հարի-գիրք

Հայտնի է արքայազն Հարիի երկար սպասված և սկանդալային հուշագրության թողարկման օրը։ Գիրքն ընթերցողներին հասանելի կլինի նոր տարվա սկզբին՝ 2023 թվականի հունվարի 10-ին։

Հրատարակչությունը թողարկել է նաև գրքի շապիկը։ Ի դեպ, լուսանկարն արել է Սասեքսների անձնական լուսանկարիչ Ռամոնա Ռոսալեսը։ Գրքի վերնագիրը, մեղմ ասած, ոչ միանշանակ արձագանք է առաջացրել թագավորական փորձագետների (և ոչ միայն նրանց) շրջանում։

Արքայազն Հարի-գիրք

Հուշագրության վերնագիրը կարելի է թարգմանել կա՛մ «Պահեստային», կա՛մ «Ազատ»։ Ի դեպ, նախկինում Հարիին երբեմն անվանում էին «պահեստային», մինչդեռ նրա ավագ եղբայր Ուիլյամը համարվում է «ժառանգորդ»։

Daily Mirror-ի թագավորական խմբագիր Ռասել Մայերսը հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է, որ գրքի վերնագիրը ոչ մի լավ բան չի բերի բրիտանական ընտանիքին։ «Անկեղծ ասած, մի քանիսն ինձ ասել էին, որ գիրքը պետք է անվանվեր «Հուսահատություն»», -պատմել է Ռասելը:

«Արքայազն Հարին ռումբը ռումբի հետևից կգցի, և, իհարկե, այս գիշեր դուք արդեն կլսեք պալատներից հնչող աղաղակները», - ասել է խմբագիրը։

Ի դեպ, արքայազն Հարին իր ինքնակենսագրության մեջ մանրամասն կպատմի թագավորական ընտանիքում իր կյանքի, եղբոր ու հոր հետ հարաբերությունների, մոր մահվան, ինչպես նաև Մեգանի ու որդու հետ պալատը լքելու որոշման մասին։

fastnews-ads-banner