Հունվարի 10-ին դերասան, մշակութային գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը դարձավ 67 տարեկան։ Դերասանին շնորհավորել են դուստրը, որդին, ընկերներն ու հարազատ՝ Կամերային թատրոնը։
«Շնորհավոր ծնունդդ, պապ։ Սիրում եմ քեզ, անսահման։ Ամենաբարի, ամենանրբանկատ, ամենահոգատար, ամենաուժեղ, ամենահասկացող ու ամենաաջակցող․ երջանիկ եմ, որ ունեմ հենց քո նման պապա», - գրել է Լիլիթ Թոխատյանը՝ հրապարակելով իր և հայրիկի լուսանկարը։
Հրանտ Թոխատյանի որդին՝ Արամ Թոխատյանը ևս հրապարակել է իր և հայրիկի լուսանկարն ու շնորհավորել նրա տարեդարձը:
«Այսօր Կամերային թատրոնի ամենահնաբնակ, ամենահարազատ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է։ Շնորհավորում ենք Հրանտ Արամիչին, ցանկանում՝ առողջություն և բոլոր նպատակների իրականացում։ Լավագույն ցանկություններով՝ Կամերային թատրոն»։
«Շնորհավորում ենք, մեր սիրելի Հրանտ ջան։ Միմիայն առողջություն ենք ցանկանում», - գրել է Աշոտ Ղազարյանը։ Դերասանը հրապարակել է նաև իր հարցազրույցից մի հատված, որտեղ խոսում է ընկերոջ մասին։
«Այսօր մեծ մարդու ծննդյան օրն է: Իմ Հրանտ Թոխատյան, ես քեզ սիրում եմ որպես մարդ, որպես արտիստ, որպես հայ և որպես ուսուցիչ: Դու իմ մանկությունն ես, իմ ոգեշնչումը, իմ բախտը: Մեզ դեռ շատ ֆիլմեր են սպասվում: Ինչպես ասել է ռուս մեծ արտիստներից մեկը «այդ հային անհնար է գերազանցել»։ Թող այս կյանքում ոչինչ չկարողանա քեզ գերազանցել: Սպասում եմ քեզ նկարահանման հրապարակում, քո Սարիկ», - գրել է Սարիկ Անդրեասյանը։
«Այսօր մեր Արամիչի տարեդարձն է։ Արամիչս, շնորհավոր, ամենալավն ու բարին», - գրել է Ռաֆայել Երանոսյանը։
«Ծնունդդ շնորհավոր, Հրանտ Արամիչ ջան։ Երջանիկ եմ, որ Ձեզ ճանաչում եմ։ Առողջ եղեք», - գրել է Սոնա Մաթևոսյանը։
«Շնորհավորում եմ, Հրանտ Արամիչ ջան։ Սիրում եմ Ձեզ, շատ», - գրել է Անի Լուպեն։
«Շնորհավորում եմ, քավոր ջան։ Ցանկանում եմ քեզ շատուշատ ծնունդներ։ Սիրում եմ քեզ, շատ», - գրել է ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը։
Հրանտ Թոխատյանին շնորհավորել է նաև դերասան Վաչե Երիցյանը։