«Վիշապի տունը»՝ «Գահերի խաղի» շատ սպասված պրիքվելը, իր դեբյուտն է ունեցել Եվրոպայում, գրում է The Hollywood Reporter-ը։

Օգոստոսի 15-ի երեկոյան Լոնդոնի կենտրոնում Sky-ը՝ Մեծ Բրիտանիայում HBO-ի վաղեմի գործընկերը, Լեսթերի հրապարակում «համաճարակի ժամանակից ի վեր չտեսնված մասշտաբով» «արքայական շոու» է կազմակերպել՝ ցուցադրելով պրեմիերան: Ներգրավված էին երկու կինոթատրոններ՝ Odeon Luxe-ը և Cineworld-ը, որոնց կենտրոնում ամրոց է կանգնեցվել, որի դռները բաց էին շոուի առաջատար դերասաններին ներկայացնելու համար:
Միջոցառմանը ներկա էր ֆիլմի դերասանական ամբողջ կազմը։
Նշվում է, որ «Վիշապի տան» մեծ մասը նկարահանվել է Մեծ Բրիտանիայում։ Երկրպագուները հնարավորություն ունեցան տեսնելու Մեթ Սմիթին, Փեդի Քոնսիդայնին, Օլիվիա Քուկին, Էմմա Դ'Արսիին, Միլի Ալքոքին, Էմիլի Քերիին, Ռիս Իվանսին, Ֆաբիեն Ֆրանկելին և Սթիվ Թուսենին, ինչպես նաև սերիալի համահեղինակ Ռայան Ջ. Քոնդալին:
«Այս ֆիլմում չարագործներ կամ հերոսներ չկան, միայն մարդիկ, որոնք անում են լավ ու վատ բաներ», - ասել է սերիալի հեղինակը կարմիր գորգին:
Միևնույն ժամանակ, HBO-ն, որը Warner Bros․ Discovery-ի մի մասն է, օգոստոսի 11-ին Ամստերդամում գալա համերգ և «Վիշապի տան» բացման երեկույթ է կազմակերպել, որին ներկա էին նաև դերասանական կազմի և «Վիշապի տան» ստեղծողների մեծ մասը:


