Մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա իտալական «Roma Sinfonietta» նվագախմբի համերգը: Միջոցառման ընթացքում հնչելու են հոլիվուդյան լավագույն սաունդթրեքերը: Համերգի դիրիժորը Անդրեա Մորիկոնեն է, ով այս համերգով հարգանքի տուրք է մատուցում հոր՝ Էնիոյի տաղանդին։ Համերգի ընթացքում կհնչեն Էնիո Մորիկոնեի հեղինակած «Once Upon a Time in America», «Malena», «The Good, the Bad and the Ugly» ֆիլմերի սաունդթրեքերը:

«Անչափ ոգեւորված եմ Հայաստանում այս հրաշալի համերգը հայտարարելու մասին, որի ընթացքում հնչելու է իմ հոր անզուգական երաժշտությունը: Իմ խոնարհումն եմ բերելու նրան Roma Sinfonietta նվագախմբի հետ: Անհամբեր սպասում եմ այդ գեղեցիկ իրադարձությանը, պարզապես հրաշալի երեկո է լինելու: Եկեք միասին վայելելու այս բացառիկ համերգը»,- ասել է Մորիկոնեն իր նախահամերգային ուղերձում:
«Roma Sinfonietta» նվագախումբը ծավալում է երաժշտական լայն գործունեություն տարբեր երաժշտական ժանրերում և ոճերում՝ սիմֆոնիկ երաժշտությունից, օպերայից և ջազից մինչև կինո և էթնիկ երաժշտություն: Սակայն նվագախմբի գործունեության ամենակարևոր մասն է կազմում Էնիո Մորիկոնեի սաունդթրեքերի մեկնաբանումը` ում հետ նվագախումբը համագործակցել է 1995 թվականից սկսված և համերգներ ունեցել աշխարհի ամենամեծ և հեղինակավոր բեմերում:
Անդրեա Մորիկոնեն արժանացել է բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակների, այդ թվում՝ «Globo d'Oro» 2004-2005 թվականներին «Raoul - Right to Kill» ֆիլմի համար, «Globo d'Oro» 2012 թվականին «The Industrialist» ֆիլմի համար և «Golden Feather» մրցանակը` Հռոմում։


