Logo

Հնագետները հայտնաբերել են 4500 տարվա հնության եգիպտական դամբարան

12:38 / 17.01.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Կահիրեից 25 կիլոմետր  հարավ` Սաքքարա նեկրոպոլիսում, հնագետները  հայտնաբերել են 4000 տարի առաջ ժայռի մեջ փորագրված հին եգիպտական ​​դամբարան։ Զարմանալի գտածոն վերջերս է հաստատվել Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության կողմից։ Այն եգիպտացի և ճապոնացի հնագետների համատեղ աշխատանքի արդյունք է:

Դամբարանում հայտնաբերվել են հազվագյուտ գանձեր՝ 18-րդ դինաստիայի լավ պահպանված ալաբաստե անոթ,  Իսիսին և Հարպոկրատին պատկերող հախճապակյա արձաններ։

Հնագետները հայտնաբերել են նաև վառ գույնի դիմակով թաղված տղամարդու մնացորդներ, ինչպես նաև փոքր երեխայի թաղում, որը թվագրվում է Երկրորդ դինաստիայի ժամանակներին (Ք.ա. 2890-2686 թթ.):

Սաքքարան Եգիպտոսի մայրաքաղաք Մեմֆիսի հսկայական նեկրոպոլիսն է: Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր է։ Այնտեղ են գտնվում ավելի քան մեկ տասնյակ բուրգեր՝  ներառյալ հայտնի Գիզայի բուրգերը, ինչպես նաև Աբու Սիր, Դահշուր և Աբու Ռուվեյշի ավելի փոքր բուրգերը:

Վերջին տարիներին Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են բազմաթիվ հնագիտական ​​հայտնագործությունների մասին ողջ երկրում:

Անցյալ հունվարին ներկայացվեցին Սաքքարայում մեկ տարվա պեղումների արդյունքները. գտածոները ներառում էին երկու հնագույն դամբարաններ, որոնք թվագրվում են Հին թագավորության հինգերորդ և վեցերորդ դինաստիաներին (մոտ մ.թ.ա. 2500-2100 թթ.) և լավ պահպանված սարկոֆագ: Մոտավորապես միևնույն ժամանակ, հարավային Լուքսոր քաղաքի մոտ հայտնաբերվել են Նոր Թագավորության տասնյակ թաղումներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 1800-1600 թվականներին, ինչպես նաև հին հռոմեական քաղաքի ավերակներ։

 

fastnews-ads-banner