Գերմանիայի Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ադոլֆ Հիտլերը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը զբաղվել է կերպարվեստով։

Ադոլֆ Հիտլերն իր «Իմ պայքարը» ինքնակենսագրական վեպում պատմում է, որ երիտասարդ տարիքում երազում էր նկարիչ դառնալ, սակայն նա Վիենայի գեղարվեստի ակադեմիայի ընդունելության քննությունների հետ տապալում է նաև իր վառ ու գունեղ երազանքը։ Թեև ուսուցիչներից մեկը կարծում էր, որ Հիտլերն, այնուամենայնիվ, ունի որոշակի տաղանդ և կարող է փորձել ընդունվել ճարտարապետական ակադեմիա։

1908 -1914 թվականներին, երբ Հիտլերն ապրում էր Վիենայում նա նկարում էր օրինուբուն, ստեղծելով հարյուրավոր նկարներ ու բացիկներ։ Սրանց վաճառքով էլ նա կարողանում էր ապրուստի համար գումար վաստակել։ Հիտլերը հաճախ էր այցելում Մյունխենի նկարիչների սրճարան՝ հույսով, որ այս հաստատություն այցելող կայացած արվեստագետները կօգնեն նրան սովորել պրոֆեսիոնալ նկարել։ Նա այդպես էլ չհաջողեց արվեստի բնագավառում, թեև վաճառեց մի քանի հարյուր աշխատանք։ Հետաքրքիրն այն է, որ Հիտլերի նկարների գնորդներից շատերը հրեաներ էին։ Օրինակ` փաստաբան Յոզեֆ Ֆեյնգոլդ անունով մեկը, ազգությամբ հրեա, գնել էր նրա նկարների մի ամբողջ շարք, որոնցում պատկերված էր հին Վիենան։

Երբ 1914 թվականին` 25 տարեկանում Հիտլերը զորակոչվեց Առաջին համաշխարհային պատերազմի ռազմաճակատ, նա իր հետ վերցրեց ներկեր և ժամանցի ժամերին զբաղվում էր նկարչությամբ։ Այդ շրջանում նկարված աշխատանքները վերջինն էին, մինչ նա սկսեց զբաղվել է քաղաքականությամբ։ Նրա ռազմական տարիների նկարների թեման գյուղացիների տներն էին, շարժական դաշտային հոսպիտալները և այլն։ Այս նկարները կտրուկ հակադրվում են շատ ավելի վաղ «զգայական» աշխատանքներին։

1939 թվականի օգոստոսին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի զրույցում, որը հրապարակվել է «Կապույտ գրքում», Հիտլերը, իբր, ասել է մեծ Բրիտանիայի դեսպան Նևիլ Հանդերսոնին. «Ես նկարիչ եմ, այլ ոչ թե քաղաքական գործիչ։ Երբ լեհական հարցը լուծվի, ես կցանկանայի ավարտել իմ կյանքը որպես նկարիչ»։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նրա որոշ նկարներ հայտնաբերվեցին և տասնյակ հազարավոր դոլարներով վաճառվեցին աճուրդներում։ Մյուսները առգրավեց ԱՄՆ բանակը և մինչ օրս գտնվում են ամերիկյան կառավարության հատուկ պահոցներում։ Ընդհանուր առմամբ, աշխարհում այսօր կա Հիտլերի մոտ 720 գեղանկարչական աշխատանքներ, այդ թվում` էսքիզները։

Ըստ Life շաբաթաթերթի, որոշ քննադատներ Հիտլերի գեղանկարչական տաղանդը չնչին են համարել։ Նրա նկարները մեծ մասամբ պատկերում են ճարտարապետական շինություններ կամ լանդշաֆտներ՝ հասարակական վայրեր, շենքերի, քաղաքամերձ տեղանքներ։ Ժամանակակից արվեստաբաններից մեկին առանց տեղեկացնելու, թե ում գործերն են, առաջարկվել է քննել Հիտլերի որոշ նկարներ։ Արվեստաբանը դրանք գնահատել է «բավականին լավ»։ Սակայն այն ոճը, որով նկարված են մարդկանց ֆիգուրները, ըստ նույն քննադատի, ցուցադրում է «խորը անտարբերություն` մարդկանց նկատմամբ»։


