Logo

Հինգ նկարիչ` ինքնասպանությունից առաջ

Հեղինակ
naira-art
00:00 / 16.04.2020ՄՇԱԿՈՒՅԹ
55555 - Հինգ նկարիչ` ինքնասպանությունից առաջ

 

Ձեզ ենք  ներկայացնում  աշխարհահռչակ հինգ նկարչի, որոնք իրենց կյանքն ավարտել են ինքնասպանությամբ։ Առանձնացրել ենք ինքնասպանությունից առաջ նրանց ստեղծած վերջին աշխատանքները։ Հետադարձ հայացքով նայելիս` նկարներից պարզ է դառնում նկարիչների մտադրությունն ու տրամադրվածությունը։ Ակնհայտ է, որ նրանք պատրաստվել են մահվան և դա փոխանցել են իրենց կտավներին։

 

Մարկ Ռոտկո

 

ռօտկօ - Հինգ նկարիչ` ինքնասպանությունից առաջ

 

Աբստակցիոնիստ Մարկ Ռոտկոյին ասոցացնում են իր ստեղծած վառ գույների ուղանկյունների հետ։ Սակայն, կյանքի վերջին տարիներին  Ռոտկոյի գույները սկսեցին խամրել ու կորցնել խտությունը։ Իսկ վերջին նկարը դարձավ «Անվերնագիր կամ սևը մոխրագույնի վրա» կտավը։ Կնոջից բաժանվելուց հետո նկարիչը ծանր ու խորը դեպրեսիայի մեջ էր և կարճ ժամանակ անց, 1970 թվականին, Նյու-Յորքի իր բնակարանում նա կտրեց երակները։

 

Ժան-Միշել Բասկիա

 

բասկիա - Հինգ նկարիչ` ինքնասպանությունից առաջ

 

Ժան-Միշել Բասկիան իր նկարչական գործունեությունը սկսել է պատանեկան տարիքում, որպես նկարիչ գրաֆիտիստ` Մանհեթենում, իսկ գեղանկարչությամբ ավելի ուշ է սկսել զբաղվել։ Նրա աշխատանքները շատ արագ մեծ ճանաչում ձեռք բերեցին ու դարձան հանրահայտ ողջ աշխարհում։ «Ճամփորդություն մահվան հետ» նկարը դարձավ Բասկիայի վերջին աշխատանքը։ Ցավոք,  նկարիչը տարվեց հերոինով և 27 տարեկանում մահացավ թմրանյութի մեծ չափաբաժնից։

 

 

Արշիլ Գորկի

 

գերկի - Հինգ նկարիչ` ինքնասպանությունից առաջ

 

Մահից առաջ երկու տարի շարունակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու կյանքում պատահեցին բոլոր հնարավոր դժբախտությունները։ 1946 թ. հրդեհվեց նրա արվեստանոցը, այրվեցին լավագույն կտավները։ Դրանից մի քանի շաբաթ անց Գորկու մոտ հայտնաբերեցին քաղցկեղ։ Շուտով նա պարզեց, որ կինն իրեն դավաճանում է, ինչին հաջորդեց ամուսնալուծությունն ու երեխաներից զրկվելը։ 1948-ին ավտովթարից  Գորկին կոտրեց պարանոցը, ինչից հետո ձեռքերը միանգամայն անշարժացան։ Մինչ այս նա արդեն նկարել էր իր վերջին «Հոգեվարք» կտավը։ Ավտովթարից մեկ ամիս անց, երբ հասկացավ, որ էլ չի կարող նկարել Արշիլ Գորկին ինքնասպան եղավ իր արվեստանոցում։

 

Վինսենթ Վան Գոգ

 

գոգ - Հինգ նկարիչ` ինքնասպանությունից առաջ

 

Վինսենթ Վան Գոգի վերջին նկարն են համար «Ցորենի արտում` ագռավների հետ» կտավը։ Սակայն, նրա նամակների ուսումնասիրությունից պարզվել է, որ վերոնշյալ նկարը Վան Գոգը նկարել էր 1890 թ. հուլիսի սկզբին, իր ինքնասպանությունից երկու շաբաթ առաջ, իսկ դրանից հետո Վան Գոգը նկարել էր «Դոբինիի այգին» կտավը։ 1890 թ. հուլիսի 27-ին Վան Գոգը դուրս եկավ պլեների` բացօթյա վայրերում նկարներ ստեղծելու, սակայն աշխատանքը դեռ չսկսած նա  կրակեց ինքն իր սրտին ու երկու օր անց հիվանդանոցում մահացավ 37 տարեկանում։

Ջոն Ուիլյամ Գոդվարդ

 

գոդվարդ - Հինգ նկարիչ` ինքնասպանությունից առաջ

«Մերկը ծովափին» նկարը անգլիացի նեոկլասիցիստ նկարիչ Ջոն Ուիլյամ Գոդվարդի վերջին աշխատանքն է։ Այն անսովոր է ու տարբերվում է այս նկարչի մյուս գործերից, որտեղ կանայք պատկերված են միշտ գեղեցիկ հագուստով ու արդուզարդով։ Գոդվարդն առաջին ու վերջին անգամ էր շեղվում իր նկարելաոճից։ Ու առհասարակ վերջին անգամ էր նկարում։ 1922 թ. դեկտեմբերին նա ինքնասպան եղավ, թողնելով երկտող, որտեղ գրված էր. «Այս աշխարհը բավարար մեծ չէ իմ ու Պիկասոյի համար»։


fastnews-ads-banner