Logo

ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները՝ սիմֆոնիկ մեկնաբանությամբ

17:26 / 13.12.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ֆասթ Բանկի, Ֆասթ Շիֆթի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» խորագրով համերգը:

Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Հայաստանի երգի պետական թատրոնը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացրել է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի 16 սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք կենդանի կատարմամբ հնչել են առաջին անգամ: Գեղարվեստական ղեկավար և համերգի դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, ստեղծագործությունների մշակումը՝ Մարտին Ուլիխանյանի։

Համերգը յուրահատուկ ձոն էր Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հիշատակին։

«Այն հորս՝ Արթուր Գրիգորյանի երաժշտությունը պահպանելու եւ հաջորդ սերունդներին փոխանցելու մասին է: Այս երաժշտությունը կյանքի իմաստ է եղել հորս համար, իսկ հիմա՝ մեզ համար։ Այն հնչում է մեր անցյալում, ներկայում եւ հուսով ենք՝ ապագայում։ Ցանկանում ենք, որ նրա ստեղծագործությունները շարունակեն լցնել մարդկանց սրտերը սիրով, բարությամբ ու հույսով։ Նախագծի միջոցով կիսում ենք ոչ միայն նրա արվեստը, այլ նաեւ նրա հոգու ջերմությունը, կյանքի հանդեպ անսպառ սերը եւ երաժշտության անկրկնելի ուժը։ Սա մեր շնորհակալությունն է նրան եւ, միաժամանակ, մեր նվերն աշխարհին»,- ինստագրամում գրել է Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանը:

fastnews-ads-banner