Logo

«Հետնորդներ»-ը կրկին «Էմմի» է շահում «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում

15:40 / 16.01.2024Կինո
null

Լոս Անջելեսում կայացել է «Էմմի» 75-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում մրցանակը բաժին է հասել «Հետնորդներին», որի վերջին սեզոնը թողարկվել է 2023 թվականին։ 

Ներկայացնում ենք մյուս անվանակարգերում հաղթողների անունները.

Լավագույն դրամատիկ դերասանուհի՝ Սառա Սնուկ («Հետնորդները»)

Լավագույն դրամատիկ դերասան՝ Կիրան Քալկին («Հետնորդները»)
Լավագույն կատակերգական սերիալ` «Արջը»
Լավագույն կատակերգական դերասան՝ Ջերեմի Ալեն Ուայթ («Արջը»)
Լավագույն կատակերգական դերասանուհի՝ Քվինթ Բրանսոն «Սկսնակների «Էբբոթ» դպրոցը» («Abbott Elementary»)
Լավագույն մինի սերիալ` «Beef»
Մինի սերիալում լավագույն դերասանուհի և դերասան՝ Ալի Վոնգ  և Սթիվեն Յուն («Trash»)

«Էմմի» մրցանակաբաշխությունն անց է կացվում 1949 թվականից: Այն ներկայացված է երեք կազմակերպություններով՝ Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիա, ամերիկյան հեռուստատեսության ազգային ակադեմիա և Հեռուստատեսության միջազգային ակադեմիա։ Ի դեպ, «Էմմի»-ի արարողությունն ի սկզբանե պետք է կայանար 2023 թվականի աշնանը: 2001 թվականից ի վեր առաջին անգամ այն հետաձգվեց։ Պատճառը՝ Հոլիվուդում դերասանների ու սցենարիստների գործադուլներն էին։

fastnews-ads-banner