Հեմինգուեյի 9 կյանքը, Բալզակի՝ սուրճից կախվածությունը, Պոյի գերեզմանոցային թվաբանությունը․ ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր հայտնի գրողների կյանքի և ստեղծագործության մասին․
- Ուիլյամ Շեքսպիրը և Սերվանտեսը մահացել են նույն օրը՝ 1616 թվականի ապրիլի 23-ին։
- Ջորջ Բայրոնն այնքան շատ էր սիրում կենդանիներին, որ իր համար կապիկներ, կոկորդիլոս, ձի, թութակ և նույնիսկ փորսուղ է գնել:
- Չարլզ Դիքենսը մանուկ ժամանակ աշխատել է վաքսի գործարանում։ Նա գումար է վաստակել տարաների վրա պիտակներ փակցնելով։
- Օսկար Ուայլդը չի սիրել, ավելին՝ ատել է Չարլզ Դիքենսի ստեղծագործությունը։ Բայց նյույորքցիներն ամեն անկյունում քննարկում էին Դիքենսի ստեղծագործությունները և անհամբեր սպասում իրենց սիրելի պատմությունների շարունակությանը:
- Էռնեստ Հեմինգուեյին անվանում են «մարդ-լեգենդ»։ Նա եղել է 5 պատերազմի մասնակից, վերապրել է 4 ավտովթար և 2 ավիավթար։ Գրողը վախենում էր մեծ լսարանի առաջ ելույթ ունենալուց և չէր սիրում լսել խանդավառ ընթերցողների գովեստները։
- Բալզակն իր աշխատանքային օրը սկսել է միայն սուրճով։ Նա օրական խմել է մինչև 50 բաժակ թունդ սուրճ կամ ծամել սուրճի հատիկներ:
- Դետեկտիվ ժանրի հայրը՝ Էդգար Ալան Պոն, մանուկ ժամանակ մաթեմատիկա է սովորել գերեզմանոցում։ Ուսուցիչը տղաներին տարել է գերեզմանոց և ման տվել հուշարձանների արանքով, որպեսզի նրանք հաշվեն, թե քանի տարի են ապրել մահացածները։ Փաստն այն էր, որ դպրոցը, որտեղ սովորում էր ապագա գրողը, այնքան աղքատ էր, որ չէր կարող դասագրքերով ապահովել աշակերտներին։ Լուրեր են պտտվում, որ հենց դրանով է պայմանավորված գրողի կողմից «սարսափ» ժանրի ընտրությունը։
- Լյուիս Քերոլը Չարլզ Դաջսոնի կեղծանունն է։ Հայտնի «Ալիսան հրաշքների աշխարհում» ստեղծագործության հեղինակը սարկավագ էր, ինչպես նաև տաղանդավոր գյուտարար։ Նա ինքն է հավաքել եռանիվ հեծանիվ, էլեկտրական գրիչ, ինչպես նաև հորինել է թվեր հիշելու իր համակարգը։
- Սեմյուել Լենգհորն Կլեմենսի կեղծանունը՝ Մարկ Տվեն, փոխառված է նավագնացությունից։ «Մարկ Տվեն» նշանակում է գետով նավերի համար նավարկության հասանելի նվազագույն խորությունը:
- Թոլքինը քնում էր լոգարանում, որպեսզի նրա խռմփոցը չխանգարի կնոջ հանգստին։
- Ագաթա Քրիստին գրիչով գրել չէր կարողանում. նա իր ստեղծագործությունները ձայնագրում էր ձայնագրիչով։
- Ջեյմս Ջոյսը սարսափում էր շներից:
- Ուիլյամ Ֆոլքները՝ «Շառաչ և ցասում» գրքի հեղինակը, փոստատար է աշխատել այնքան ժամանակ, մինչև որ իմացել է, որ նամակների մեծ մասը հայտնվում է աղբարկղում:
- Ջեք Լոնդոնն առաջին ամերիկացին է, որը գրելով 1 միլիոն դոլար է վաստակել։
- Հետաքրքիր է, որ Շերլոկ Հոլմսի «հայրը»՝ Արթուր Կոնան Դոյլը, հավատում էր փերիների գոյությանը։
- Գոգոլը չէր սիրում լուսանկարվել. երբ նրան կանգնեցնում էին տեսախցիկի առաջ, նա սկսում էր ծամածռել կամ ծածկել դեմքը։ Սա էր պատճառը, որ որոշ տներում Գոգոլն անցանկալի հյուր էր համարվում միջոցառումների ժամանակ։
- Չեխովի՝ Յալթա տեղափոխությամբ նրա երկրպագուհիները նույնպես տեղափոխվեցին Ղրիմ։ Նրանք հետևում էին գրողին՝ նրա ուշադրությունը գրավելու ակնկալիքով։ Այս կանանց անվանում էին «անտոնովկաներ»։
- Հարի Փոթերի մասին վեպերը չէին հրատարակում մի ամբողջ երեք տարի։ Հրատարակիչները համարում էին, որ ոչ ոք նման սյուժեով գրքեր չի կարդա։ Բայց 1995 թվականին փոքրիկ «Բլումսբերրի» հրատարակչության շնորհիվ ծնվեց հայտնի հերոսի մասին պատմությունը։
- Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը մանուկ հասակում բաց մազերով է եղել։ Այդ են վկայում նրա ժամանակակիցների հուշերը։ Հիվանդության պատճառով գրողը կորցրել է բաց գույնի գանգուրները։ Նրան սափրել են, ինչից հետո նոր մազերը մգացել են։
- Օնորե դը Բալզակի «Երեսնամյա կինը» ստեղծագործության թողարկումից հետո հայտնվեց «բալզակյան տարիք» արտահայտությունը։ Այսպես են անվանում 40 տարեկանից ցածր կանանց։
- Գրիմ եղբայրների հեքիաթներում գրեթե բոլոր բացասական կերպարները կանայք են՝ կախարդներ ու խորթ մայրեր:
- Ագաթա Քրիստիի «Տասը փոքրիկ նեգր» վեպը շատ երկրներում պոլիտկոռեկտության պատճառով հրատարակվում է «Եվ ոչ ոք ողջ չմնաց» վերնագրով։
- Ջոն Ռուել Թոլքինի «Հոբիթ» վեպը նախատեսված չէր ընթերցողների համար։ Ի սկզբանե գրողը չէր ծրագրել հրատարակել այն՝ գիրքը նվիրելով իր որդիներին։ Նա այնքան տարվեց սյուժեով, որ սկսեց նկարազարդումներ անել։ Ի դեպ, Թոլքինն Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր էր։
- Նիկոլայ Գոգոլը սիրում էր ասեղնագործություն։ Նա շարֆեր ու ժիլետներ էր ասեղնագործում։ Իսկ իր ստեղծագործությունները գրել է բացառապես կանգնած վիճակում։
- Յան Ֆլեմինգը մանրամասն ուսումնասիրել է թռչունների աշխարհը։ Նրա թռչնաբանական գիտելիքները հայտնվել են Ջեյմս Բոնդի մասին գրքում։ Ամերիկացի Բոնդն այնքան շատ էր սիրում թռչուններին, որ նույնիսկ ստեղծել է իր սեփական տեղեկատու գիրքը՝ «Վեսթ-Ինդիայի թռչունները»:
- Անգլիացի գրող Բարբարա Քարթլենդը մեկ տարվա ընթացքում գրել է 26 վեպ, իսկ կյանքի ընթացքում՝ 723 գիրք։ Նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես «ամենաբեղմնավոր հեղինակ»:
- Ալեքսանդր Դյուման հիմնել է առաջին ֆրանսիական խորովածանոցը։ Նա խորովածի բաղադրատոմսը փոխառել է կովկասյան ժողովուրդներից, երբ ճանապարհորդել է։ Դյուման գրել է նաև իր «Մեծ խոհարարական գիրքը»։
- Ձեռնարկատեր Թիմոթի Դեքսթերը գրել է «Խելացիների զվարճանքի համար» աշխատությունը, որը բաղկացած է 20 էջից՝ առանց մեկ կետադրական նշանի։ Հեղինակը վրդովված ընթերցողներին առաջարկել է կետադրությունը դնել իրենց հայեցողությամբ։
- «Ռոբոտ» բառն առաջին անգամ հայտնվել է չեխ գիտաֆանտաստիկ գրող Կարել Չապեկի գրքերում։
- Ալեքսանդր Կուպրինը, քաշելով նոր օծանելիքի բույրը, կարողացել է ճշգրիտ անվանել դրա բոլոր բաղադրիչները:
- Արթուր Կոնան Դոյլի մայրն ասել է, որ նա իրավունք չունի սպանելու Շերլոկ Հոլմսին։ Գրողը լսել է խորհուրդը և ողջ թողել իր հերոսին։
- Չարլզ Դիքենսը կարծում էր, որ պետք է քնել գլուխը դեպի հյուսիս, քանի որ դա բարելավում է գրելու ունակությունը: Քնելուց առաջ նա ստուգում էր իր գտնվելու վայրը կողմնացույցի միջոցով։
- Պուշկինը բարդույթ ուներ կնոջ բարձր հասակի պատճառով. նա ավելի բարձր էր 10 սանտիմետրով, ուստի Ալեքսանդր Սերգեևիչը միջոցառումների ժամանակ հեռու էր պահում իրեն։
- Գաբրիել Գարսիա Մարկեսը գործնականում անհնարին է դարձրել իր «100 տարվա մենություն» գրքի էկրանավորումը: Նա պայման է դրել, որ վեպը պետք է նկարահանվի առաջինից մինչև վերջին էջը։ Տարին մեկ կարելի է թողարկել մեկ գլուխը՝ 2 րոպե ժամանակով: Նոր ֆիլմերը պետք է թողարկվեն 100 տարվա ընթացքում։